Ստուգեք, թե որքան խելացի եք

Չինական Մեծ Պատ (Երկար պատ) քարից, աղյուսից, հողից, փայտից և այլ նյութերից պատրաստված ամրությունների շարք։ Դրանք կառուցվել են հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից։ Դեռևս մ․թ․ա 7-րդ դարից սկսվել է պարսպի որոշ մասերի կառուցումը։ Սրանք հետագայում միացվել են մյուս պարիսպներին Ցին Շի Հուանդի՝ Չինաստանի առաջին կայսեր կողմից (մ․թ․ա․ 220–206 թվականներ)։ Այս պարսպից, իհարկե, շատ քիչ մասն է պահպանվել։ Ավելի ուշ տարբեր դինաստիայի ներկայացուցիչներ վերակառուցել, նորոգել են հին պարիսպները՝ միևնույն ժամանակ ավելացնելով նոր շարքեր։

Add your comment

Your email address will not be published.