«Լենինգրադ» ռոք խումբը համերգ կտա Երևանում

Մինչ այսօր հայ հանդիսատեսը պատրաստվում է ուկրաինական «Օկեան Էլզի» ռոք խմբի համերգին, ռուսական եւ արտասահմանյան երգիչ-երգչուհիների համերգային ծրագրերի կազմակերպմամբ զբաղվող Forpostart Production-ի Facebook-յան էջում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ «Լենինգրադ» ռոք խումբը հոկտեմբերի 19-ին համերգ կտա Երեւանում։

Forpostart Production-ն իր հայտարարության մեջ նշել է, որ խմբի երեւանյան համերգին կհնչեն «Լենինգրադ»-ի երգացանկի լավագույն հիթերը, որոնք միլիոնավոր դիտումներ ունեն համացանցում։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ խումբը թողարկել էր «В Питере –пить» երգի տեսահոլովակը, որն արդեն ավելի քան 11 միլիոն դիտում ունի YouTube-ում։

– See more at: http://style.news.am/arm/news/31844/leningrad-roq-khumby-hamerg-kta-erevanum.html#sthash.zTJXPB1M.dpuf