Ընտրախախտում՝ «հանուն սկզբունքների»

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ կրկնակի քվեարկության փորձի մեջ մեղադրվող Ֆիզկուլտ ինստիտուտի ուսանող, 19-ամյա Գեւորգ Խաչատրյանի դատաքննությունը կանցկացվի արագացված կարգով։ Սա նշանակում է, որ դատարանը չի քննի գործով ձեռք բերված ապացույցները, չի հարցաքննի վկաներին։ Այսօրվա նիստի ընթացքում նման միջնորդությամբ հանդես եկավ ինքը՝ Պետրոսյանը։