Նոր տեսահոլովակներ, որոնք ձեզ անտարբեր չեն թողնի

Շվեդ դիջեյ Steve Angello ներկայացրել է իր The Ocean սինգլի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Սա համագործակցություն է Saturday, Mondays խմբերի և երգչուհի Julia Spada-ի հետ: Թրեքը երաժշտի Wild Youth դեբյուտային սոլո ալբոմից է:

 

Երգչուհի Shakira-ն էլ ներկայացրել է պրոմո հոլովակ իր Try Everything սինգլի հիման վրա, որը Զուտոպիա մուլտֆիլմի սաունդրեքն է: Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 3-ին: Իսկ մինչ այդ գնահատենք Shakira-ի կատարումը:

 

Ամերիկացի երգիչ Sean Kingston-ի յութուբյան ալիքում նույնպես պրեմիերա է: Sean-ն իր երկրպագուների  դատին է հանձնել One A Way սինգլն ու տեսահոլովակը:

 

Տեսահոլովակների պրեմիերաներն ավարտենք ամերիկացի մեկ այլ երգչի` Chris Young-ի նոր տեսահոլովակով, որը համագործակցութjուն է երգչուհի Cassadee Pope-ի հետ: Դուետը կոչվում է Think of You: