Առաջին կիսամարաթոնը Հայաստանում. ավելին, քան վազք

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանում վազքի առաջին միջազգային կիսամարաթոնը։ Այն ավելի քան 1500 մասնակից ունեցավ՝ երեսունից ավելի երկրներից։ Մրցավազքերը նախատեսված էին տարբեր տարիքային խմբերի և տարբեր պատրաստվածություն ունեցող մարդկանց համար։ Կիսամարաթոնի նպատակներից է ոչ միայն վազք մարզաձևի տարածումը Հայաստանում, այլև սպորտային տուրիզմի զարգացումը։

© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: